«Անցնող 2013 թվականն ամփոփելով՝ պետք է նշել, որ այն առանձնապես չփոխեց «բարեվարքված» ոստիկանության համակարգը, թերություններն ու բացթողումներն այս տարի այնքան մեծ արձագանք ունեցան, որ շատ վաղուց կորսված վստահությաունն այս անգամ ևս չվերականգնվեց»,– գրում է թերթը։
Թերթը ներկայացնում է այն հայտնի գործերը, որոնք այդպես էլ ոստիկանությունը ոչ թե չկարողացավ, այլ չցանկացավ բացահայտել։
Լիսկայի գործ
Սույն թվականի հունիսի 2-ին, երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի տան մոտ հնչել էին կրակոցներ. սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր։ Այս աղմկոտ գործը, ըստ էության, կարելի է փակված համարել։ Սույն գործով կալանավորվեց Լիսկայի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը, սակայն նրանք սեպտեմբերի 7–ին ազատ արձակվեցին, նրանց գործողությունները որակվեցին որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։ Ուշագրավն այս գործով թերևս այն էր, որ մեղադրանք առաջադրվեց ոչ թե Լիսկայի որդուն և թիկնապահին, այլ կրակոցներից վիրավորված Արտակ Բուդաղյանին, ով իրականում տուժող էր։ Մեղադրանքն առաջադրվեց ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: Չնայած՛ հանրությանը պարզ է, թե ինչ է իրականում տեղի ունեցել Լիսկայի տան մոտ, գործը պաշտոնապես չի բացահայտվում և մեղավորները չեն պատժվում»,–գրում է թերթը։
Նույն ցանկի մեջ են մտնում ֆինանսական բուրգի, անհայտ բանդայի, Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի գործերը, որոնց մասին մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։