Երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առիթով Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բողոքի պիկետ է կազմակերպվել: Մի խումբ մարդիկ հավաքվել են մայթին եւ սուլել ու վանկարկել Դավութօղլոփ դեմ:
Այս ամենի մեջ տարօրինակ ոչինչ չկա: Բոլորը կարոդ են իրենց վերաբերմունքը հայտնել այս կամ այն գործչին եւ նրա դեմ ակցիաներ կազմակերպել: Տարօրինակ է, սակայն, իշխանությունների արձագանքը ակցիաներին ու պիկետներին ընդհանրապես: Հայաստանում, փաստորեն, պիկետների բովանդակությունը պետք Է համընկնի իշխանությունների նախասիրություններին կամ քաղաքականությանը. օրինակ՜ Թուրքիայի Ա4 նախարարի դեմ կարելի Է պիկետ անել՝ ընդհուպ մոտենալով այն շենքին, որտեղ նա պետք է հանգրվաներ, իսկ ահա Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրների ղեկավարների դեմ չի կարելի: Ինչո՞ւ, որովհետեւ այդ դեպքերում հասարակական կարգ Է խախտվում: Ինչպես ասում են՝ սիրուն չի. հեչ սիրուն չի: