Երեկ երեկոյան Արշակունյւսց պողոտայի եւ Գ. Նժդեհի խաչմերուկում ինքնաբուխ բողոքի ակցիա է տեղի ունեցել: ճանապարհային ոստիկանությունը ժամը 18-ի մոտակայքում փակել է խաչմերուկը Սերժ Սարգսյանի ավտոշարաս- յան համար:
Պիկ՜ժամի պատճառով հսկայական խցանում Է առաջացրել: Վարորդները, հասկանալով, որ փակումը տեղի է ունեցել կառավարական շարասյան պատճառով, սկսել են «սիգնալ» տալ: Առաջինին հաջորդել Է երկրորդը, երկրորդին երրորդը, եւ Ս. Սւսրգս- յանը խաչմերուկը հատելէ«սիգնալների» տակ: Ականատեսների վկայությամբ, ինքնաբուխ ակցիան չէր կարելի հուժկու անվանել, բայց աոաջին անգամվա համար բավական տպավորիչ է եղել: Մեծ է հավա նականությունը. որ սա շարունակություն կունենա՝ դառնալով ավանդույթ: Կոնկրետ երեկ ակցիան մի փոքր ավելի մեղմ տարբերակով կրկնվել է երկու ժամ անց, երբ Աերժ Սարգսյանի շարասյունը վերադարձել է նույն ճանապարհով: Ըստ ամենայնի, Սարգսյանը կարճատեվ այց է կատարել «Էրեբունիի» օդանավակայան, որն ինչպես հայտնել ենք, փոխանցվում է ՀՀ- ում տեղակայված ռուսական զորքերին: