տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Տարոն Մարգարյանը հերքում է իր ու Հովիկ Աբրահամյանի լարված հարաբերությունների...

«Հայկական Ժամանակ». Տարոն Մարգարյանը հերքում է իր ու Հովիկ Աբրահամյանի լարված հարաբերությունների մասին լուրերը

59
0

Հայկական

Բոլոր նման խոսակցություններ վարողները չարախոսներ են, իմ ու Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները գտնվում են շատ լավ վիճակում, և ոչ միայն քաղաքապետ-վարչապետ, այլ նաև անձնական հարաբերությունները լավ են»,- այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեր հարցին, թե լարվե՞լ են հարաբերությունները իր ու վարչապետի միջև:

Մարգարյանը հիշեց նաև, որ ընտանիքներով էլ են մոտ արդեն 10-15 տարի: Նաև հերքեց մամուլի այն հրապարակումները, որ իր մեքենան կառավարության բակից հանել են: Նախօրեին մամուլում գրվել էր, որ մի 10 օր առաջ քաղաքապետին զրկել են իր մեքենան կառավարության բակում կանգնեցնելու արտոնյալ իրավունքից:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը