տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Վիճելի կետեր

«Հայկական Ժամանակ». Վիճելի կետեր

126
0

hjՄեկ օրից Վիլնյուսում տե­ղի է ունենալու Եվրամիու­թյան Արեւելյան գործըն­կերության գւսգաթաժողո- վը, որին Հայաստանի մասնակցության մակար­դակը եւ ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստա­թղթի բովանդակությունը դեոեւս պարզ չեն:

Դիվանագիտական անանուն աղբյուրը «Հժ»-ին հայտնել Է. որ փաստաթղթի նախագիծը, որ Հա­յաստանը ներկայացրել Է ԵՄ-ին եւ ցանկություն հայտնել Վիլնյուսյան գագաթնաժողովին ստորագ­րել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հա­վանությանը: Փաստաթղթում առկա որոշ ձեւակեր- պումների շուրջ բանակցությունները մինչ օրս շա­րունակվում են, եւ դրանց արդյունքներից Է կախված Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս, թե ոչ: Ըստ դի­վանագիտական աղբյուրի, հայկական կողմը հակ­ված չէ զիջումների գնալ եւ փոխել խնդրո առարկա ձեւակերպումները: Աղբյուրը չի մանրամասնել, թե ինչի շուրջ են այդ ձեււսկերպումները: Ենթադրվում է՝ դրանք առնչվում են կամ Մաքսային միության շահերին, կամ ԼՂ հիմնախնդրին: Ամեն դեպքում այ­սօր կամ վաղը, պետք է պաշտոնական հաղոր­դագրություն լինի գագաթաժողովին ՀՀ մասնակ­ցության ֆորմատի մասին, հակառակ դեպքում «պատշաճ ժամկետները» կսպառվեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here