Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած երեկվա այցի ընթացքում տեղի է ունեցել Վարդան Ղուկապան-Սերժ Սարգպան հանդիպումը, որը գյումրեցիների ողջ օրվա խոսելիքն ու ասելիքն էր։ Գյումրիի նախկին քաղաքապետը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ըստ ականատեսների, պարզապես կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը և վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի։ Հրավերն ընդունվել է։ Վարդանիկին հաջողվել է Սարգսյանին կտրել թիկնազորից, եկեղեցում այդ պահին կողմնակի մարդ չի եղել։ Ղուկասյանն ու Սարգսյանը 10-15 րոպե առանձնազրույց են ունեցել։ Այդ ընթացքում Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մյուսները շվարած կանգնած են մնացել եկեղեցու մոտի եղևնիների տակ։
Թե ինչ են զրուցել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը, առաջիկայում կարող է անգամ «պաշտոնապես» հայտնի դառնալ։ Ըստ մեր տեղեկությունների, Գյումրիի նախկին քաղաքապետը տևական ժամանակ հանդիպում էր փնտրում Սերժ Սարգսյանի հետ։ Օրեր առաջ նա անգամ Աժ էր այցելել՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրելով միջնորդել Սերժ Սարգսյանի մոտ, որպեսզի դադարեցվեն իր ու իր շրջապատի հանդեպ հետապնդումները։ Որևէ արդյունքի չհասնելով, Ղուկասյանը փաստորեն, այլ սցենար է ընտրել։ Եթե առաջիկայում փոխվի օրերս կալանավորված՝ Ղուկասյանի մանկության ընկեր՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի խափանման միջոցը և նա հայտնվի ազատության մեջ կամ էլ նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվի, ապա կարելի է շնորհավորել Ղուկասյանին՝ փայլուն հաջողության համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: