Հայաստանը սրընթաց գնում է դեպի Մաքսային միություն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դրանից հետո մտնելու է նոր ստեղծվելիք արժույթային գոտի, պայմանականորեն ասած՝ ոուբլու գոտի: Երեկ ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարց ուղղեցինք ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գւսբրիելյանին, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում արդյո՞ք նախատեսված է, թե այդ դեմքում ինչ Է լինելու մեր կուտակած կենսաթոշակների հետ, ինչպես են դրանք վերահաշվարկվելու, ո՞ր արժույթն Է հիմք ընդունվելու վերահաշվարկների ժամանակ եւ այլն: Այս հարցը զարմացրեց Վաչե Գաբրիելյանին: «ճիշտն ասած ինձ համար խիստ հետաքրքիր Է այն պնդումը, որ դուք անում եք, թե Հայաստանը ի վերջո փոխելու Է իր արժույթը, որտեղից է գալիս… Ես որեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա ձեր էքստրւսպոլյացիան է»,- ասաց Դաբրիելյանը: 6իշտն ասած, Վաչե Գւսբրիելյանի զարմանքը ավելի զարմանալի է: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ Մաքսային միության անդամ երկրները վաղ թե ուշ պետք է անցնեն միասնական արժույթի: նույնիսկ նշվում է տարեթիվ՜ 2020 թվական: Բայց տվյալ դեպքում ամե- նաուշագրավը, թերեւս, Վաչե Գաբրիելյանի անմիջական շեֆի՝ ՀՀ վարչագետ Տիգրան Սարգսյանի՝ դեռ 2012 թվականի նոյեմբերի 26-ին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցն է: «Ես կարծում եմ, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական արժույթին: Պետք է ընդամենը 5 տարի համաձայնեցված դրամավարկային եւ բյուջետային քաղաքականություն: Դա ձեռնտու է եւ Ռուսաստանի, եւ Ղազախս- տանի, ե՛ւ Բելւսռուսի համար… Միասնական արժույթը հարմար է ե՛ւ տնտեսվարող սուբյեկտների, ե՛լ քաղաքացիների համար: Ի՞նչ իմաստ ունի ազգային արժույթ ունենալ եւ կորցնել փողերը տրանսֆերտների ժամանակ…»,- ասել է Տիգրան Սարգսյա- նը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելւանը, ինչպես ակնհայտ դարձավ երեկ, չի կարդում իր անմիջական շեֆի հայտնած մտքերը: Բայց դա, թերեւս, երկրորդական է: Իսկ կարեւորն այն է, որ մեկուկես ամսից գործողության մեջ մտնող կենսաթոշակային կուտակային համակարգը որեւէ կերպ չի նախատեսում իրավիճակ, երբ Հայաստանը կդաոնա արժութային տարածքի մաս եւ կհրաժարվի ազգային արժույթից: Ու բնականաբար հայտնի չէ, թե ինչ կլինի մեզանից պարտադիր կարգով գանձված գումարների հետ: Ինչ վերաբերու՛մ է Վաչե Գաբրիելյանի զարմանքին. «Իսկ եթե մեկ տարի առաջ մենք որեւէ հարց տալիս դիտարկում անեինք, որ 2013 թվականի սեպտեմբերին կհայտարարվի Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին, դուք նույն կերպ կզարմանայի՞ք»,֊մեր այս հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Մենք միասին զարմանալու դեռ շատ առիթներ կունենանք»: