«Աժ գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) ներկրած երեք կոկորդիլոսներից մեկը վաճառվել է։ Խոսքը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի Թումանյանի մասնաճյուղում վաճառասեղանին բազմած կոկորդիլոսի մասին է։
«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը ՀՀ է ներկրել կոկորդիլոս՝ 380 հազարական դրամ արժողությամբ, որոնք երկար ժամանակ չէին վաճառվում։ Փաստորեն, գտնվել է առաջին «ֆիքստուլը», ով պետք է Ամանորի սեղանին ամբողջական կոկորդիլոս դնի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։