տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Սոցցանցային կրքեր

«Հայկական Ժամանակ». Սոցցանցային կրքեր

125
0

hj«Դեկտեմբերի 23-ին ՀՀ Աժ-ում «գազային համաձայնագրերի» քվեարկությունից հետո կրքերը սոցցանցերում չեն հանդարտվում։ Facebook-ում օգտատերերը տարբեր կոչեր են անում, օրինակ` նրանցից մեկը երեկ առաջարկել է ՀՀԿ-ականների տների մոտ տարբեր ակցիաներ անել, ի դժգոհություն ավտոմեքենաների ազդանշանները միացնել, ձվեր նետել տների վրա։ Առաջարկություն է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի տան մոտ կատուներ տանել ու բաց թողնել։ Մի քանիսն էլ առաջարկել են ՀՀԿ-ական պատգամավորների նկարներով թռուցիկներ պատրաստել ու փակցնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Թե վիրտուալ աշխարհում հնչող այս մտքերից որոնք կտեղափոխվեն իրական կյանք, ժամանակը ցույց կտա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here