Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դաոնում է բարի ավանդույթ: Կորտեժի երթեւեկը աոանց խոչընդոտների կազմակերպելու համար 11 ճանապարհային ոստիկանությունը բավական երկար ժամանակով փակում է ամբողջական փողոցներ, ու առանց այդ էլ խցանումներով լեցուն Երեւանը դաոնում Լ ընդհանրապես անանցանելի: 6Ո աշխատակիցների կողմից Սերժ Սարգսյանի կորտեժի համար փակված խաչմերուկներում սպասող վարորդներն էլ սկսում են «սիգնալ» տալ: երբ այդ մասին մեզ պատմում էին ականատեսները, մեզ թվում էր, թե նրանբ մի քիչ չափազանցնում են: Բայց երեկ մեր թղթակիցը ինքն է հայտնվել կորտեժին «համբերատար» սպասող հարյուրավոր վարորդների մեջ եւ համոզվել, որ ոչ մի չափազանցություն չկա: երեկ ժամը 13-ին մոտ, երբ Սաշտոց-Պարոնյան խաչմերուկի վրա ճանապարհային ոստիկանները դադարեցրեցին երթեւեկությու- նը՝ ճանապարհը տալով Սերժ Սարգսյանի կորտեժին, սպասող վարորդների սիգնալները մի այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ դա դժվար է նկարագրել: Մեր թղթակցի մեքենայում տեղադրված «տեսաոեգիստրը» պարզորոշ նկարել է, որ այդ սիգնալներն առանձնապես ուժեղանում են այն պահին, երբ հորիզոնում հայտնվում են կորտեժի մեքենաները (նկարում ցույց են տրված սլաքներով): Այս պատկերում զավեշտալի դետալները շատ են: Օրինակ՛ կորտեժի մեքենաները հայտնվելուն պես, խաչմերուկի կենտրոնում կանգնած ճանապարհային ոստիկանները «չեստ» են տալիս: Երեկ զգաստ կանգնած ու «չեստ» տված ոստիկանը գլուխը մերթ ընդ մերթ թեքում էր դեպի վարորդներն ու գոոում՝ «սիգնալ չտաք», «ասի սիգնալ չտաք, արա»…: Դա զվարճացնում էր վարորդներին, որոնք ավելի մեծ հաճույք էին ստանում «սիգնալ» տալուց: 1ա- ջորդ զավեշտն այն էր, որ այդ ոստիկանները «չեստ» էին տաւիս դատարկ կորտեժին: Խնդիրն այն է, որ այդ պահին կորտեժը վեր^ւաէԽսհ^Ձվ^թնոաօդանավակայԱ^ նից. Սերժ Սարգսյանին տարել էին Վիլնյուս ճանապարհե- լու: Եւ ով֊ով, բայց ճանապարհային ոստիկանները դա հրաշալի գիտեին: Գիտեին, բայց «չեստ» էին տալիս: Ո՞ւմ: Ստացվում է, որ մեր ոստիկանները ոչ միայն Երեւանի եր- թեւեկությունը փակում են նույնիսկ դատարկ կորտեժի համար, այլ նաեւ «չեստ» են տալիս այն ամենին, ինչը որեւէ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ: Նրա մեքենային, վարորդին, մեքենայի վրա նստած փոշուն, մեքենայի հայելուն, անվադողին…: Եւ այնուամենայնիվ, ինչու են մեր վարորդները սկսել այսպես «ողջունել» Սերժ Սարգսյանին: Իհարկե, վարորդներին նյարդայնացնում է, որ Երեւանում չափազանց հաճախ տեղի ունեցող խցանումների ժամանակ երթեւեկությունը բացելու պարտականություններ ունեցող 6Ո հետքն անգամ չի երետւմ, բայց Սերժ Սարգսյանի կորտեժի երթեւեկի համար մոբիլիզացվում են ողջ ռեսուրսները: Վարորդներին նյարդայնացնում է, որ երթեւե- կության մեջ անտեղի ու անիմաստ սահմանափակումներ մտցնելով՝ ճանապարհային ոստիկանությունը միլիարդավոր դրամների տուգանքներ է հավաքում…: Բայց «սիգնալների» հիմնական պատճառը, իհարկե, Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքն է: Եւ մարդիկ այլեւս չեն թաքցնում այդ վերաբերմունքը: