Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Կրասնոդարում ընկերական խաղում հյուրընկալվելով Ռուսաստանի հավաքականին՝ պարտություն կրեց 2:0 հաշվով: Սա մեր հավաքականի վերջին խաղն էր մարզիչ Վարդան Մինասյանի հետ:
Մեր հավաքականի խաղը ծայրահեղ ոչ տպավորիչ ստացվեց, եւ մերոնք չկարողացան նույնիսկ սուր դրվագներ կառուցել: Նշենք, որ մեր թիմը հանդես էր գալիս մարտական կազմով. Հ. Մխիթարյանն ու Յու. Մովսիսյանը մասնակցում էին խաղին, սակայն Մխիթարյանը 2-րդ խաղակեսի վերջում փոխարինվեց:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը