«Երեկ Ռուսաստանի դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։
Այս մասին մեզ հայտնեցին լավատեղյակ աղբյուրները։ Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթ»-ում։
Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն է։ Ինչպես հայտնել էինք, սպասվում է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի։ Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։ Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան»,–գրում է թերթը։