տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Պատգամավորներին կրկին չեն թույլատրել հանդիպել կալանավորներին

«Հայկական Ժամանակ». Պատգամավորներին կրկին չեն թույլատրել հանդիպել կալանավորներին

145
0

 

hj«Աժ պատգամավորներ Զ. Փոստանջյանը և Ն. Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ և մուտք գործել ռեժիմային գոտի։ Այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ։

Փաշինյանը մեր թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին։ Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք գործել խցեր, դա նրանց թույլ է տրվել միայն Ավետիսյանին և Մնացականյանին խցերից հեռացնելուց հետո պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել այդ անձանց տեսակցությունների վրա։

«Սա բացահայտ ապօրինություն է։ Մենք չենք գնացել այդ անձանց հետ տեսակցելու, մենք գնացել ենք օրենքով մեզ վերապահված պատգամավորական լիազորություններ իրականացնելու։ Ի դեպ, արձանագրեցինք, որ Մնացականյանն ու Ավետիսյանը պահվում են խցերում, որտեղ 12 քնելատեղ կա և 15 կալանավորված։ Սա խոշտանգում է, առավելևս արդարադատության նախարար Հ. Թովմասյանի երեկ Աժ-ում արած հայտարարության ֆոնին, թե այսօր Հայաստանում ՔԿՀ-ները գերբեռնված չեն».– ասել է Փաշինյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here