տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը

«Հայկական Ժամանակ». Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը

195
0

 

հժամ«Օրերս՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը։ Թե որն է դրա պատճառը, երեկ պարզել չհաջողվեց՝ Արա Կիրակոսյանը գտնվում է հանրապետությունից դուրս։

Հավանաբար սա կապված է «Հայբիզնեսբանկում» տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք արձանագրվում են վերջին շրջանում։ Հիշեցնենք, որ այս բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը մի քանի հոգու կողմից հարձակման Էր ենթարկվել հենց իր աշխատասենյակում, սակայն ՀՀ ոստիկանությունը այդ դեպքը համառորեն չհետաքննեց։ Վերջերս բանկի մասնաճյուղերից մեկի ղեկավարը հսկայական գումար Էր վերցրել բանկից ու հեռացել երկրից։ Բանկի աշխատակցուհիներից մեկը ներկայումս կալանավորված Է բանկից խոշոր գումար յուրացնելու կասկածանքով, սակայն ըստ որոշ տեղեկությունների, այդ գումարն անհետացել Է բոլորովին այլ ուղղությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here