«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ այցելել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) պահվող Շանթ Հարությունյանին։ Արթուր Սաքունցը առաջին դիտորդն է, որ հանդիպել է Շանթ Հարությունյանին նոյեմբերի 6-ի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Շանթ Հարությունյանն իրեն փոխանցել է, որ բերման ենթարկվելու օրը ոստիկանության կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վովա Գասպարյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Ինչպես հայտնի է, ոստիկանությունն ու անձամբ Վովա Գասպարյանը կաշվից դուրս եկան՝ հերքելու բռնության մասին տեղեկությունը։ Երեկ Արթուր Սաքունցը Շանթի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս առիթով փոխանցել է. «Ոստիկանապետը միանշանակ է, որ խփել է, (և նրա նկատմամբ պետք) է քրեական գործ հարուցվի), ոստիկանապետին ուղեկցող անձինք նույնպես խփել են, ավելին՝ եղել է սպառնալիք, անբարոյական պետք է գնահատել Շանթ Հարությունյանի անչափահաս տղայի նկատմամբ բռնության սպառնալիքով Շանթի վրա ճնշում գործադրել փորձելը»,– հայտարարել է Սաքունցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։