«Տարբեր ապրանքների թանկացման մասին տեղեկատվությունն այլևս զարմանալի չէ ՀՀ քաղաքացիների համար։ Գրեթե ամեն օր մամուլում հրապարակվում է այս կամ այն ապրանքի այսքան կամ այնքան տոկոսով թանկանալու մասին տեղեկատվություն։
Բայց որ Հայաստանում կթանկանա շախմատ խաղալը, ճիշտն ասած՝ անակնկալ էր։
Շախմատի ակադեմիայում պարբերաբար անց են կացվում արագ շախմատի մրցաշարեր, որին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում էին 1500-ական դրամ։ Դեկտեմբերի 30-ին կայանալու է «Ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որի մուտքավճարը սահմանվել է 2000-ից 3000 դրամ՝ կախված մասնակցի վարկանիշից։ Փաստորեն, շախմատ խաղալու գնաճը կազմում է 33-ից 66 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։