«Երեկ «Հժ»-ի ներկայացուցիչը այցելել է Երևանի կենտրոնում գտնվող մի քանի ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին։ Պատկերը բավականին անսպասելի էր։
Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնությունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում։ Ռեստորանների, սրճարանների ու պիցցերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ տնտեսական վիճակով և արտագաղթով։
Ամենաուշագրավն այն է, որ մեր ներկայացուցիչը իր հարցումները անց է կացրել արդեն կայացած, որոշակի դրական համբավ ունեցող և սպասարկման բավական բարձր որակ ապահովող օբյեկտներում։ Այստեղ նախընտրում են ժամանակ անցկացնել հիմնականում միջին և միջինից բարձր եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները, որոնք ֆինանսական լուրջ խնդիրներ կամ երկրից հեռանալու դրդապատճառներ առանձնապես պետք է որ չունենային։ Սակայն, ինչպես պարզվում է մեր հարցումներից, վիճակը թերևս այլ է. տնտեսական աճերի նկարված ցուցանիշները մարդկանց իրական եկամուտների վրա չեն ազդում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։