տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Ներկայումս Հայաստանի և ԵՄ–ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի...

«Հայկական Ժամանակ». Ներկայումս Հայաստանի և ԵՄ–ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում

143
0

 

հժամ«Ներկայումս Հայաստանի և ԵՄ–ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։   «Մենք աշխատում ենք գտնել հետագա համագործակցության համար ուղիներ հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար այն իրավիճակում, որտեղ չունենք Ասոցացման համաձայնագիր, այդ թվում՝ ԽՀԱԱԳ»,– ասել է Փիթեր Ստանոն։ Օրերս էլ, «ՀԺ»–ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել Էր. «Ես կարծում եմ, որ վիլնյուսյան գագաթաժողովից (նոյեմբերի 29-խմբ.) առաջ կլինի որոշակի փաստաթուղթ, կդժվարանամ ասել փաստաթղթի բովանդակությունը, ծավալը և դրա նշանակությունը, բայց այն որոշակի հանձնառություն կլինի կողմերի համար՝ շարունակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի շրջանակները…»։ Զաքարյանը չէր բացառել անգամ՝ հայտարարության կամ հռչակագրի տարբերակը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here