Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական:
Մեր թղթակցի հետ զրույցում Կամո Հովհաննիսյանը հաստատել է, որ տնօրենի պաշտոնից հրաժարվելու որոշմանը նպաստել է թատրոնում առկա լարված իրավիճակը: Նշենք, որ ստեղծագործական կոլեկտիվներն իրենց վճարվող ցածր աշխատավարձի մասին այլեւս չեն լռում:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը