տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Մուշեղի ռեկորդը

«Հայկական Ժամանակ». Մուշեղի ռեկորդը

100
0

Հայկական

Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել՝ վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ: Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին:

«Սերտիֆիկատը մի քանի օր առաջ եմ ստացել, իրենց պաշտոնական կայքում էլ կա: Հեծանիվը ես ու հայրս ենք սարքել»,- «ՀԺ»-ին պատմել է Խաչատրյանը: Այժմ նա փորձում է  30 վայրկյանում բարձրանալ ավելի քան 56 աստիճան: Փորձերի ժամանակ դա ստացվել է, մնում է պաշտոնապես արձանագրի եւ ուղարկի «Գինեսի» ռեկորդների հանձնաժողովին:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը