տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Մի՛ կանխատեսիր

«Հայկական Ժամանակ». Մի՛ կանխատեսիր

86
0

Հայկական

ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է «Գնաճի հաշվետվություն» իր հերթական զեկույցը, որտեղ այս տարվա համար կանխատեսել է  5.4-6.1 տոկոս: ՀՀ 2014թ. պետական բյուջեով նախատեսվում է 5.2 տոկոս տնտեսական աճ:

Այս կանխատեսումները ուշագրավ են նրանով, որ ուղիղ մեկ տարի առաջ ԿԲ-ն 2013 թվականի համար կանխատեսում էր 5.2 տոկոս, իսկ բյուջեով նախատեսված էր 6.2 տոկոս: 2013 թվականի տնտեսական աճը դեռ չի ամփոփվել, բայց արդեն կասկածից վեր է, որ այն կլինի հազիվ 3.5 տոկոս: ԿԲ-ի կանխատեսումների «ճշգրտության» մասին կարելի է կարծիք կազմել նաեւ նրա՝ անցած տարվա գնաճի սպասումներից: Անցած տարվա փետրվարին ԿԲ-ն 2013 թվականի համար չէր կանխատեսում գազի գնի աճ, այնինչ պարզվեց, որ գազը արդեն թանկացել էր դեռ 2011 թվականից:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը