Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն t տարածել, ըստ որի, երեկ կաշառք վերցնելու պահին բռնվել է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան էդգար Պետրոսյանը:
Այս հաղորդագրությունը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության «ինքնամւսքր- ման» մասին սերիալի հերթական սերիան է, այլ բոլորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պահին բռնված սույն «ավագ քննիչը» ընդամենը 5 տարի առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիագոր էր եւ կեղծ ցուցմունքներ էր տալիս Մարտի 1֊ գործով: Մասնավորապես, էդգար Պետրոսյա- նը Մարտի 1-ի գործով հանդես է եկել որպես տուժող եւ կեղծ ցուցմունքներ է տվել քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի, Վարդգես Գասպւսրիի եւ Հովհաննես Ղագարյանի դեմ: Վերջիններս երկար ժամանակ անց են կացրել անազատության մեջ: