««Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ի բժշկական բաժանմունքում։ Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Արամայիս Կարապետյանը։
Հայրը նաև փոխանցել է, որ որդին իր բազմաթիվ խնդրանքներից հետո է դադարեցրել հացադուլը, իսկ առողջական վիճակն էլ երեկվա դրությամբ լավ չէր։ Նշենք, որ Արտակ Կարապետյանը 32 օր հացադուլի մեջ էր. նա Գլխավոր դատախազություն ու Շիրակի մարզի դատախազություն էր դիմել իր գործը վերանայելու խնդրանքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։