տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». «հոպար ջան գազի կիլոն քանիս է»

«Հայկական Ժամանակ». «հոպար ջան գազի կիլոն քանիս է»

123
0

hj«Երեկ, մենք տեղեկություն ստացանք, որ մի քանի ընկերություններ պայմանագիր են կնքել «Հայռուսգազարդ»-ի հետ, սակայն պարզվել է, որ պայմանագրում գազի սակագինը նշված չէ։ Մասնավորապես, Խորեն Մասիսյանը, ում ընկերությունը դրանց թվին է պատկանում, մեզ հետ զրույցում պատմեց. «Ինձ նման բոլորի հետ են այդ ձևով կնքել պայմանագիրը, նենց չի, որ մենակ ինձ հետ ա սա պատահել։ Զանգեցի իրավաբանական վարչություն, ասում են անցած տարի էլ չի եղել, բայց եթե, օրինակ, դատարանում հայտնվենք, ո՞նց ապացուցեմ` ինչքան է գինը։ Ես բազմաթիվ պայմանագրեր եմ կնքել, որտեղ գինը նշված է։ Սա քաղաքացու մտահոգություն է, ուզեմ-չուզեմ պետք է կնքեմ, ինչպես մեր երկրում ամեն ինչը։ Երևույթի մասին է խոսքս, որ զանգեք «Հայռուսգազարդ»-ի իրավաբանական բաժին, կտեսնեք, որ տերմիններով են խոսում, հստակ չեն պատասխանում հարցիս»,– ասում էր Մասիսյանը։

Մենք, իհարկե, զանգեցինք «Հայռուսգազարդ» և խոսեցինք մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ, ով իրավաբանական վարչության աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո փոխանցեց, որ պայմանագրի օրինակելի ձևը կազմվում է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից։ Այստեղից մեզ հայտնեցին, որ գազի գինը սահմանվում է ՀԾԿՀ-ի կողմից ու այն պայմանագրով չի որոշվում։

Հ.Գ. Մենք տեղեկություններ ունենք, որ «Հայռուսգազարդ»–ի պարտադրանքով, գազ սպառող ընկերություններում շուտով պետք է նշանակվեն «գազի գծով» պատասխանատուներ` տվյալ ընկերությունների աշխատակիցներից, որոնք կհետևեն գազի անխափան աշխատանքին։ «Հայռուսգազարդ»-ից, սակայն, սա հերքեցին՝ նշելով, որ իրենք համապատասխան աշխատակիցներ ունեն։ Եվ այնուամենայնիվ, որոշ ընկերություններ արդեն զանգեր են ստացել «Հայռուսգազարդ»–ի տարբեր մասնաճյուղերից, թե պետք է տնօրենը հրամանով գազի պատասխանատու նշանակի, իսկ տվյալ մարդու նկարն ու տվյալները պետք է ուղարկվեն «Հայռուսգազարդ»»,–գրում է թերթը։

 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here