Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կստորագրեն մի համաձայնագիր, որը դեռեւս նախագծային փուլում է: Համաձայնագիրն ունի շատ խոսուն անվանում:
«ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին». այսպես է կոչվում շրջանառության մեջ դրված համաձայնագրի նախագիծը:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը