տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Համաներումը տարածվելու է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընկերոջ՝...

«Հայկական Ժամանակ». Համաներումը տարածվելու է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընկերոջ՝ Հովհաննես Գրքիկյանի վրա

119
0

հժամ«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա էլ համաներումը բարեբախտիկ հետևանք կունենա։ Ինչպես տեղեկացրել էինք, շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն էր հրավիրվել Ղուկասյանի մանկության ընկերը՝ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, ով այնուհետև կալանավորվել Էր։ Գրքիկյանին մեղադրանք Էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով (յուրացնելը կամ վատնելը ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով) հարուցված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը Գյումրիի քաղաքապետարանի բյուջեից 80 միլիոն դրամ փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրելու ու ոչինչ չանելու գործի մասին Է։ Նույն գործի շրջանակներում հարցաքննության էր հրավիրվել նաև Գյումրիի նախկին քաղաքապևո, կոմունիստ Գագիկ Մանուկյանը և հաշվի առնելով, որ բոլոր փաստաթղթերի տակ հիմնականում վերջինիս ստորագրությունն Է եղել, ենթադրվում Է, որ գործով հաջորդ կալանավորը նախկին փոխքաղաքապետն Է լինելու։   Երեկ պարզեցինք, որ համաներումը տարածվում Է նաև Գրքիկյանի վրա։ Նա, սակայն, պետք Է վերականգնի պետությանը հասցված վնասը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here