Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները՝ խախտումներ, ոստիկանության անգործություն, ՀՀԿ-ի գերակայություն:
Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են: Պարտված գյուղապետերը, խուսափելով անհաջողության մասին խոսելուց, անսպասելի «հիվանդացել» են եւ անհասանելի դարձել: Ընտրություններն այնքան անմրցակցային էին, որ գյուղերից մեկում այն անցել է տնավարի մթնոլորտում: Ըստ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, Արարատի մարզի Հայանիստ համայնքի ավագանու անդամներից մեկը ընտրատեղամասում միրգ եւ սուրճ է հյուրասիրել: Ընտրություններին մասնակցությունը եղել է շատ ցածր, միջինը՝ 40-45 տոկոս: Դիտորդները արձանագրել են մի շարք խախտումներ:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը