տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Կարևոր իրադարձություններն ըստ թերթի

«Հայկական Ժամանակ». Կարևոր իրադարձություններն ըստ թերթի

151
0

 

hj«Եթե ավելի խոշորացված նայենք Հայաստանում անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, ապա թերևս ամենակարևորը՝ երկրի ապագայի վրա ամենամեծ ազդեցությունը ունենալու ամենամեծ հավակնությունն ունեցողը այս տարվա ամռանը ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական շարժման լիակատար և ջախջախիչ հաղթանակն էր։

Ինչով է սա կարևոր։ Հայաստանի վերջին երկու տասնամյակներին հանրությունը երբևէ չի կարողացել հաղթանակ տանել իշխանության կայացրած որոշումների դեմ պայքարում։ Իսկ այս անգամ ստացվեց։ Ուշագրավ էր այդ շարժման սկիզբը։ Ընդամենը մի քանի երիտասարդներ թղթի կտորների վրա գրեցին «Վճարում ենք 100 դրամ» և կանգնեցին մայրաքաղաքի մի քանի կանգառներում։ Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ կարճ ժամանակում այդ փոքրիկ ակցիան ձնագնդի նման էֆեկտ կունենա։ Ընդամենը մեկ-երկու շաբաթ անց արդեն սակագնի բարձրացման դեմ պայքարողների թիվը հաշվվում էր հազարներով, ապա տասնյակ հազարներով…..Սա առաջին անգամն էր, որ այս կամ այն երևույթի դեմ հանրային ընդվզումը սոցցանցերից տեղափոխվեց փողոց։ Քաղաքական որևէ ուժ այդպես էլ չկարողացավ «իրենով անել» այդ շարժումը և այն սկսվեց ու շարունակվեց որպես զուտ քաղաքացիական ընդվզման դրսևորում։

Շատ կարևոր է նաև, որ շարժումը հիմնականում երիտասարդական էր: Ասել, որ այդ շարժումը սոցիալական բնույթի էր, թերևս չի կարելի եթե սակագնի դեմ ընդվզումը ունենար զուտ սոցիալական բնույթ. ապա նույն տիպի ընդվզումներ պետք է առաջացնեին օրինակ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումները, որոնք մարդկանց կենսամակարդակի վրա ունեցած ազդեցությամբ ավելի ընդգծված են։ Սա ուղղակի հանրության ընդհանրացված դժգոհությունն էր իշխանությունների` նրանց կողմից չպատճառաբանված որոշումների դեմ։ Եվ իշխանությունը առաջին անգամ զգաց, որ հանրության հետ ոչ միշտ է կարելի վարվել այնպես, ինչպես փորձում են վարվել։ Իհարկե, դժվար է ասել, թե կոնկրետ ինչպիսի հետևանքներ կունենա այդ շարժումը առաջիկայում։ Բայց երկարաժամկետ հեռանկարի տեսակետից հայ հանրությունը ցույց տվեց, որ կարող է. և եթե պետք լինի՝ կանի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here