տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Կամ Տիգրան Սարգսյանը, կամ Սերժ

«Հայկական Ժամանակ». Կամ Տիգրան Սարգսյանը, կամ Սերժ

145
0

hjԵրեկ խորհրդարանի արտահերթ նիստում 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության դնելուց առաջ վարման կարգով ձայն է խնդրել ընդդիմադիր պատգամավոր եիկոլ Փաշինյանը եւ հնչեցրել մի ուշագրավ հարց. «Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել է (մեջբերում եմ). «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում Է 2013-2017 թվա¬ն՜ կաններին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ՝ այդ կա¬ռավարությունը պետք Է հրաժարական տա» (մեջբերման ավարտը): Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի կանխա¬տեսումների, 2013 թվականի արդյունքներով ՀՀ-ում տնտեսա¬կան աճը կկազմի առավելագույնը 3.8 տոկոս: 2014 թվականի բյուջեի նախագծում ինքը կառավարությունը, որպես թիրա- խային նշել Է 5.2 տոկոս տնտեսական աճ: Հարց, ինչու” հրա¬ժարական չի տալիս Տիգրան Սարգսյանի կառավարությունը: ս- Եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական и- չի տալիս, առաջ Է գալիս ավելի մեծ հարց, ինչու՞ հրաժարա- ս- կան չի տալիս Սերժ Սարգսյանը: Հարցս ամենեւին Էլ հռետո- ու րական չէ»,- հարցրել է Փաշինյանը եւ իր հարցը հետագայում и- տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Հարցը, բնականաբար, մնա- Հ, ցել է անպատասխան: Սա իրոք հռետորական հարց չէ: Սերժ ս- Սարգսյանի հայտարարությունը չափազանց կոնկրետ է: Այդ ղ: նույն ասուլիսի ժամանակ նույն Սերժ Սարգսյանը հայտարա¬րել էր, որ այն կառավարությունը, որը չի ապահովի աշխա¬տավարձերի ավելի բարձր աճ, քան երկրում արձանագրվող գնաճն է, պետք է հրաժարական տա: Սյս տարի գնաճը ավե¬լի բարձր է, քան աշխատավարձերի աճը: Այսինքն, այս տե¬սակետից նույնպես Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է հրաժարական տա: Ընդամենը մեկ ասուլիսի ընթաց¬քում Սերժ Սարգսյանը նշել է կառավարության հրաժարակա¬նի երկու հնարավոր պատճառ, որոնք հետագայում տեղի են ունեցել, բայց կառավարությունը այդպես էլ հրաժարական չի տալիս: Քաղաքագիտության դասական կանոններով սա աբ¬սուրդ է, բայց Հայաստանի գործող իշխանության համար՝ բո¬լորովին նորմալ երետւյթ: Սա ավելորդ անգամ ցույց է տալիս, թե ինչ կշիռ ու լրջություն ունեն Սերժ Սարգսյանի խոսքերն ու հայտարարությունները: Միայն այս մի օրինակը բավական է նրա բոլոր հայտարարություններին անլուրջ վերաբերվելու համար: Ի դեպ, այդ նույն ասուլիսի ժամանակ նա «հերյու¬րանք» ու «բամբասանք» էր համարե[ Հայաստանին մատա¬կարարվող գազի գնի բարձրացման մասին խոսակցություն¬ները: Անցած շաբաթ, սակայն, պաշտոնապես հայտարար¬վեց, որ գազը այդ ժամանակ՝ 2013 թվականի մարտին, ար¬դեն իսկ թանկացած է եղել, եւ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հանդեպ լրացուցիչ 300 միլիոն դոլարի պարտք է կուտակած եղել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here