տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Ինչու ձախողվեց Ասոցացման պայմանագիրը

«Հայկական Ժամանակ». Ինչու ձախողվեց Ասոցացման պայմանագիրը

205
0

hj« Հայաստանի դեպքում, օրինակ, միայն երկրորդ դասարանցին չէր կարող հասկանալ, թե որոնք են լինելու Ռուսաստանի ազդեցության լծակները, էներգետիկա և Ղարաբաղի հարց։ Եվրոպան պետք է դեռ տարիներ առաջ հասկանար, որ եթե պայմաններ չստեղծվեն, որ Հայաստանը իրանական գազ գնի ռուսականի փոխարեն, ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին խոսելն անլուրջ է։ Իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնքան դեմ են, Հայաստանի՝ Իրանից գազ գնելուն, որքան Ռուսաստանը։ Ռուսաստանի մոտիվներն ուրիշ են այս հարցում, Արևմուտքինը ուրիշ։ Բայց սա Հայաստանի համար ոչինչ չի փոխում։ Ասոցացման համաձայնագրից Հայաստանին ետ պահելու համար Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» տիպի զինատեսակ։ Եվ ինչպե՞ս արձագանքեց սրան ԵՄ-ն. ոչ մի կերպ։ Ստացվեց, որ Եվրոպայի հետ Սերժ Սարգսյանի սիլիբիլիների պատճառով մեր թշնամին մի կետով ուժեղացավ, իսկ Եվրոպան սրան ոչ մի կերպ չարձագանքեց։ Ի՞նչ կարող էր անել՝ կհարցնեք դուք։

Օրինակ Հայաստանին նվիրել հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր։ Դե բա ո՞նց կլիներ նման բան՝ սրան կարձագանքեն եվրոպացի պաշտոնյաները։ Դե բա ո՞նց էիք ուզում, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագիր ստորագրեր՝ սրան կպատասխանենք մենք։ Էստեղ խոսեցինք ընդամենը երկու օրինակի մասին, նման օրինակները, սակայն, դեռ երկար կարելի է շարունակել՝ հայկական նոր ատոմակայանի կամ համարժեք էներգահզորությունների հարցը, չորս տարի, ըստ էության, հայ-թուրքական սահմանի բացման համար ոչինչ չանելը և այլն և այսպես շարունակ։ Ասոցացման պայմանագրի ձախողման մեջ ոչ մի զարմանալի բան չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here