տուն Մամուլ «Հայկական ժամանակ». Թունել փորեք,լ թունել

«Հայկական ժամանակ». Թունել փորեք,լ թունել

151
0

hjԳործող իշխանությունը, կարծես, տառապում է «հե­տապնդման մանիայով»: Երեկ կառավարության նիստում մի որոշում կայացվեց, որը հերթական անգամ ապացու­ցում է այդ պնդումը: ՀՀ «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքներում կառավարությունը առաջարկեց կատարել փոփոխություն, որի արդյունքում Ubpd Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի «կեցության, սննդի, եւ տրանսպոր­տային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշ­խատանքները եւ ծառայությունները ներառվելու են պե­տական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում» (մեջբերումը կառավարության որոշ­ման նախագծից-խմբ): Այս անհրաժեշտությունը կառա­վարությունը բացատրում է հետեւյալ կերպ, «…նշված ան­ձանց անվտանգության լիարժեք ապահովման նպատա­կով անհրաժեշտ է նաեւ խիստ հսկողություն սահմանել եւ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները»: Շատ դժվար t նորմալ տրամաբանությամբ բացատրել, թե ինչ կապ ունի նշված անձանց անվտանգությունն այն տեղեկատվության հետ, թե ասենք Սերժ Սարգսյանի համար պետական բյուջեի գումարներով քանի կիլոգրամ երշիկ է գնվում: Կամ՝ քանի լիտր բենզին է գնվում Հովիկ Աբրահամյանի մեքենայի հա­մար: Կամ էլ՝ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ արարողակարգային իրադարձության համար կոնյակը «եաիրի» է, թե «Ախթամար»: Բայց եթե նույնիսկ մի պահ մտածենք, որ Սերժ Սարգսյանի համար գնվող երշիկի քա­նակությունը կիլլերների համար հույժ կարեւոր ինֆորմա­ցիա է, ապա այդ դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ մեր փոքր երկրում նրանք չեն կարողանա որեւէ այլ աղբյու­րից ստանալ նշված տեղեկատվությունը: Այդ նույն տրա­մաբանությամբ դժվա՞ր է արդյոք կռահել, թե ով է մատա­կարարելու Հովիկ Աբրահամյանի բենզինը: Դե իսկ թե որ ֆիրման է արտադրում «եաիրի» կոնյակը, քվանտային ֆիզիկայի մակարդակի բարդության հարց է: Մի խոսքով, ակնհայտորեն գործ ունենք «հետապնդման մանիայի» հետ, քանի որ մինչ օրս չի եղել մի ինչ-որ ոտնձգություն նշ­ված անձանց նկատմամբ, ինչը կարող Էր ստիպել այդ օրենքներում նման փոփոխություններ կատարել:

«Հետապնդման մանիան» դատարկ տեղը չի առաջա­նում: Հոգեբաններն ասում են, որ դրա համար որոշակի «հոդ Է» պետք: Մասնավորապես, մարդու մոտ «հե­տապնդման մանիայի» առաջանալու համար պարարտ հոդ Է հանդիսանում այն զգացումը, որ իրեն բոլորը ատում են, բոլորը ուզում են իրենից ազատվել: Այս առումով գոր­ծող իշխանության մեջ «հետապնդման մանիա» առաջա­նալու համար հողը, մեղմ ասած, պարարտ Է: Եթե այսպես երկար շարունակվի, Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, Հո­վիկ Աբրահամյանը եւ այլոք տանից աշխատավայր հաս­նելու համար կսկսեն թունելներ փորել, որպեսզի դրանցով շարժվեն իրենց սպասարկող զրահամեքենաները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here