տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Էթիկայի հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի...

«Հայկական Ժամանակ». Էթիկայի հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի վարքի վերաբերյալ

193
0

հժամ«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է վարույթ հարուցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի վարքի վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ին Գորիկ Հակոբյանը կառավարության շենքի մոտ քաղաքացիներից մեկին «ոչխար» և «էշ» էր անվանել, որից հետո «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր ԲՊԱԷՀ՝ նշված պաշտոնյայի վարքագիծը որպես էթիկայի խախտում քննելու համար։

Երեկ «Թրանսփարենսիի» աշխատակից Լենա Նազարյանը իր «facebook»-յան էջում գրել է, որ հանձնաժողովից ստացվել է պատասխան՝ հետևյալ բովանդակությամբ՝ «հանձնաժողովը չի կարող վարույթ հարուցել, քանի դեռ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում»։ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հոդված 44-ի համաձայն, էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել՝ կամ որևէ անձի դիմումի հիման վրա, կամ իր նախաձեռնությամբ, կամ էլ բարձրաստիճան պաշտոնատար անձի դիմումի հիման վրա՝ իր կողմից էթիկայի կանոնների խախտման հարցը ստուգելու հարցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here