տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Զանգվածային թունավորում Արարատի զորամասում

«Հայկական Ժամանակ». Զանգվածային թունավորում Արարատի զորամասում

189
0

hj«Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել։ Դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից և ճաշարանում մատուցված հավի մսից։ Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարևանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա։

Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը։ Երեկ այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Վերջինս ասաց, որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան, զինվորները ստուգվել են հոսպիտալում և կրկին վերադարձել ծառայության»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here