«Հերթական ապրանքախումբը, որը վերջին օրերին սահուն թանկանում է հայաստանյան խանութներում՝ մսամթերքն է, մասնավորապես երշիկեղենը։ Երևանի մի քանի խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մսամթերքը թանկացրել են արտադրողները։ Մսամթերք արտադրող «Աթենք» ձեռնարկությունում հաստատեցին, որ իրենց մոտ երշիկեղենը թանկացել Է դեռևս երկու օր առաջ։ Մեկ այլ ընկերությունում՝ «Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ»–ում, նույնպես հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ երշիկեղենի թանկացումը պայմանավորված Է հիմնական հումքի՝ մսի՝ մոտ 5 տոկոս թանկացմամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: