«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը։ Սա համալրողների միայն առաջին խումբն Է, իսկ ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշել Էինք, նախատեսվում Է շուրջ հազար զինվորականի ժամանում Գյումրի։ Հիշեցնենք նաև, որ վերջիններս բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում՝ (Վոսմոյ Գորոդոկ)։ Սա խնդիր է առաջացնում այդ տարածքում բնակվող գյումրեցիների համար։ Խնդիրն այն Է, որ նրանցից բնակարանները պետք Է ետ վերցնեն, սակայն այդ գործընթացը մինչ օրս հստակեցված չէ։ Ուստի գյումրեցիները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն իրենց բնակարանները կամ լիարժեքորեն չեն փոխհատուցվի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: