Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ որոշումը, ըստ ամենայնի, լուրջ ազդեցություն կունենա Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի (ԵԴ) պահվածքի վրա։ ՀՀ-ից ԵԴ ուղարկվող գործերում ներգրավված փաստաբանները ոչ հրապարակային զրույցներում խոսում են, որ Եվրոպական կառույցները, այդ թվում նաև Եվրադատարանը, փոքր-ինչ անհարմարավետ իրավիճակում էին հայտնվել մինչև այս տարվա սեպտեմբերի 3-ը։ Խնդիրն այն Է, որ «Մարտի 1»–ի գործերով ԵԴ որոշումները ակամայից քաղաքական ենթատեքստ Էին ունենալու։ Բոլոր այդ գործերով անկասկած հաստատվելու էր, որ մարդկանց առանց որևէ մեղքի հայաստանյան դատարանները մեղավոր են ճանաչել և պատժի ենթարկել։ Ու ԵԴ-ի որոշումներով, այդ մարդիկ կարդարացվեին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մյուս կողմից, հենց Մարտի 1-ից հետո Մերծ Աարգսյանը «եվրաինտեգրման» գործընթաց էր սկսել և դրա շնորհիվ հասել նրան, որ եվրոկառույցները փակեն Մարտի 1-ի էջը։ Ու կստացվեր, որ մի կողմից եվրոկառույցները փակել են այդ էջը, մյուս կողմից ԵԴ–ն կհաստատեր «Մարտի 1»–ի գործով դատապարտված մարդկանց անմեղությունը։ Թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մարտի 1-ից արդեն անցել է ավելի քան 5 տարի, բայց Եվրադատարան ուղարկված գործերով մինչ օրս ոչ մի որոշում դեռ չի ստացվել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։