տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Եվս մեկ արտահերթ

«Հայկական Ժամանակ». Եվս մեկ արտահերթ

94
0

hj«Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովն այս տարի ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու։ «Հժ»-ի խորհրդարանական հավաստի աղբյուրները հայտնում են, որ Աժ արտահերթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ։

Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչև հունվարի 1-ը։ Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ։ Իսկ խորհրդարանականներին թվում էր, թե իրենք արդեն ավարտել են այս տարվա աշխատանքները։

Ուրբաթ օրը, երբ ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին հրավիրված արտահերթ նստաշրջանը, կոճակ սեղմողների բանակը հաշված րոպեների ընթացքում լքեց Ազզային ժողովի շենքը։ ՀՀԿ-ում անգամ բաժակ բաժակի չխփեցին՝ 2014 թվականի պետական բյուջեի ընդունման կապակցությամբ, ինչը նախկինում ավանդաբար արվում էր։ Այս արտահերթը, սակայն, ի տարբերություն նախորդի, ըստ ամենայնի, կավարտվի 1 օրում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here