տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Դիվանագիտական թակարդներում

«Հայկական Ժամանակ». Դիվանագիտական թակարդներում

111
0

hjՄոտ մեկ ամիս է թուրքական դիվանագիտությունը ձեռնա­մուխ է եղել, ինչպես վերջերս ւրագրողների հետ զրույցում արտահայտվեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավու- թօղլուն, «կրեատիվ» գաղափարներ աոաջարկելու գոր­ծին՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կար­գավորման հետ: Տարիներ շարունակ մոռացված խոսակ­ցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բաց­ման մասին նորից դրվել Է շրջանառության մեջ: Հիմա էլ թուրքական կողմն Է խիստ շահագրգռված, որ ձախողված հայ-թուրքական արձանագրությունները հարություն առ­նեն եւ ինչ-որ պրոցես կամ ծայրահեղ դեպքում պրոցեսի իմիտացիա ստեղծվի:

Ահմեդ Դավութօղլուն, ըստ թուրքական թերթերի, հոկ­տեմբերին Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում Շվեյցարիայի նախագահին խնդրել Է «աջակցություն ցու­ցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչը Անկարային թույլ կտա հա­րաբերություններ հաստատել Երեւանի հետ»: Դավութօղ­լուն ասել Է, որ եթե Հայաստանը գրավյալ տարածքներից զորքերի դուրս բերման հստակ ժամկետ նշի եւ դրա հետ համաձայնի Ադրբեջանը, Թուրքիան պատրաստ Է կյանքի կոչել 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուր- քական արձանագրությունները: Ըստ թուրքական թերթե­րի, Դավութօղլուն Շվեյցարիայի իշխանություններին խնդ­րել Է Հայաստանի ղեկավարությանը համոզել նման քայլի գնալ: Թուրքական թերթերը նաեւ գրում են, որ իրենց դիվա­նագիտական աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում Ադր­բեջանը դեմ չի լինի հայ-թուրքական սահմանի բացմանը: Թուրքական դիվանագիտական այս հնարքները տվյալ դեպքում ուղղակի կապ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, որին Հայաստանում եւ Սփյուռքում նախապատրաստվում են շատ հանգամանալից: Թուր­քիան մտավախություն ունի, որ այնպիսի երկներ, ինչպիսինն Է Միացյալ Նահանգները, կարող են չդիմանալ ցեղասպանության մեկդարյա ծանրությանը եւ հայկական լոբբիի ճնշումներին, ու մեկ Էլ տեսար, ճանաչեն այն: Մի բան, որը կանխելու լավագույն ճանապարհը սահմանի բացման շուրջ սկսվող խոսակցությունն ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերակենդանացումն Է: Եթե ՀՀ իշխանություններն այսօր ներքաշվեն նշված պրոցեսի մեջ, եւ Շվեյցարիային հաջողվի նրանց համոզել առնվազն սկսել բանակցությունները Թուրքիայի առաջարկություննե­րի շուրջ, ապա այդ բանակցությունները կարող են երկար շարունակվել եւ 2015 թվականի բոլոր միջոցառումներին հակադրել «ապագային Է պետք նայել» եզրույթը: ԱՄՆ-ն Էլ կստանա իր ավանդական դարձած լեգիտիմ պատճառա­բանությունն օգտագործելու հնարավորությունը, թե Ցե­ղասպանության ճանաչումով կվիժեցնի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչն անթույլատրելի Է: ՀՀ իշ­խանությունները, դատելով Դավութօղլոփ նոր կրեատիվ մոտեցմանը թեթեւակի արձագանքից, հակված չեն ընկ­նել թուրքական դիվանագիտության թակարդը: Եւ այնուա­մենայնիվ, աշխատանքային այցով Շվեյցարիայում գտն­վող ՀՀ ԱԱԽ քարտուղարը երեկ հանդիպել Է Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի հետ, եւ ինչպես պաշտոնական հաղորդագրության մեջ Է ասվում, քննարկել Է նաեւ հայ- թուրքական հարաբերությունների հարցը: Արդյո՞ք շվեյցա­րական կողմը ընդառաջել Է Դավութօղլուի խնդրանքին, եւ փորձել Է «համոզել» հայկական կողմին, կպարզվի պատ­վիրակության վերադարձից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here