Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե չի հավատում, որ ՀԱԷԿ-ի 400 աշխատողներ կհեռանան Հայաստանից: Նա նաեւ ասել է, թե առայժմ ազատման դիմումներ չի ստացել:
Հիշեցնենք, որ վերջերս ՀԱԷԿ-ի աշխատողները հայտարարել էին, թե իրենց գործընկերներից 400 հոգի կենսաթոշակային կուտակային համակարգի պատճառով պատրաստվում են մեկնել Ռուսաստան:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը