«Նախօրեին գրել էինք, որ ոստիկանությունը 30 օր ժամանակ էր խնդրել պարզելու՝ ակտիվիստ կնոջ պարանոցը համբուրած ոստիկանի լիազորությունները վերականգնվե՞լ են, թե ոչ։ Երեկ, սակայն, ոստիկանությունը անակնկալ կերպով պատասխանեց մեր գրավոր հարցմանը։ Պատասխանից պարզ է դառնում, որ նշված ոստիկանին հայտարարվել է նկատողություն և նրա լիազորությունները վերականգնվել են։
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 28.08.2013 թ. հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ ՀՀ ոստիկանության պետի 30.09.2013 թ. հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի 28.08․2013 թ. հրամանը ճանաչվել է ուժը կորցրած, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, մասնագիտական ցածր պատրաստակամություն դրսևորելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան. ոստիկանության ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանին հայտարարվել է նկատողություն»»,–նշված է ոստիկանության պատասխանի մեջ։
Այսինքն, ակցիայի ժամանակ ակտիվիստ կնոջը համբուրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են եղել ընդամենը 1 ամսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։