տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Դանոսների և հոգեբուժարանների վերադարձը

«Հայկական Ժամանակ». Դանոսների և հոգեբուժարանների վերադարձը

133
0

hj«Էն ժամանակները վերադառնում են բոլոր իրենց ստանդարտներով։ Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել։ Եվ մարդիկ կսկսեն իրար վրա դանոսներ գրել, և մարդկանց կտանեն կփակեն հոգեբուժարաններում։
Երեկ այսպիսի հայտարարություն է արել երգահան Վահան Արծրունին՝ ի պատասխան «Հժ» թղթակցի դիտարկմանը, որ Հայաստանում անցանկալի մարդուն մեկուսացնելու նպատակով վերածնել են հոգեբուժարաններում հարկադիր բուժելու հանցավոր սովորույթը։

 

Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ խոստովանել է, որ այդ վտանգը տեսնում է օդի մեջ։ Մեր թղթակցի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ճշմարտությունն ասելու համար մի օր ձեզ կարող են մեկուսացնել, պատասխանել է. «Հիմա գնում ենք դեպի այն արժեհամակարգը, որտեղ այդ երևույթը շատ էր օգտագործվում հատկապես Անդրոպովի կողմից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here