«Պաշտոնական որևէ մարմին դեռ չի հաշվարկել, թե ՄՄ–ին անդամակցելուց հետո որքան կկազմի գների աճը։ Բայց արդեն կան փորձագիտական որոշ վերլուծություններ, ըստ որոնց, միայն ՄՄ-ին անդամակցելու «շնորհիվ» ներկրվող սննդամթերքը, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության, կթանկանա առնվազն 7-8 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների պարագայում գնաճը կարող է կազմել մինչև 12 տոկոս։ Սա պայմանավորված է նրանով, որ մաքսային սակագները համահունչ են արևմտյան մոդելին, և մաքսատուրքի առավելագույն չափը 10 տոկոս է։ Մինչդեռ Մաքսային միությունում գործող մաքսատուրքերը հասնում են մինչև 25 տոկոսի։ Եթե հաշվի առնենք, որ ներկայումս Հայաստան իրականացվող ներկրումների միայն 24 տոկոսն է բաժին ընկնում ՄՄ երկրներին, ապա գների նման աճի սպասումները առավել քան իրական են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։