տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Գյումրին փակ քաղաք, սովետական «վերածնունդ»

«Հայկական Ժամանակ». Գյումրին փակ քաղաք, սովետական «վերածնունդ»

120
0

hj«Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում վերջին շրջանում սկսել են համառ լուրեր շրջել, որ շուտով քաղաքը կարող է դառնալ «փակ»։ Այսինքն, մուտքն ու ելքը Գյումրի կլինի սահմանափակված՝ միայն հատուկ անցագրերով։
Գյումրին «փակելը», ըստ խոսակցությունների, քննարկվելու է Պուտինի առաջիկա այցի ժամանակ և պայմանավորված է այդտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայով, որը էականորեն ընդլայնվելու միտումներ է դրսևորում։ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծվին Հովհաննիսյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է, «Քանի որ դա վերաբերում է ռուսական ռազմաբազային, ես մեկնաբանելու իրավունք չունեմ»։

Հովհաննիսյանը նաև ասել է, թե առաջին անգամ է նման բան լսում։ Նշենք, որ նախկինում մենք հրապարակել ենք Գյումրիի ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին շրջանառվող լուրերի մասին, որոնք հետագայում հաստատվել են ամբողջ ծավալով։ Այնպես որ, Գյումրիի՝ խորհրդային ժամանակներին հատուկ «փակ բնակավայր» դառնալու հեռանկարը իրական է թվում։ Նման ռեժիմով խորհրդային տարիներին ապրում էին Թուրքիայի և Իրանի հետ սահմանակցող տարածքների բազմաթիվ հայկական գյուղեր։ Ազատ մուտք ու ելքի իրավունք ունեին միայն տվյալ բնակավայրերի բնակիչները, իսկ նրանց այցելել ցանկացողները պետք է անցագրեր պատվիրեին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here