տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Աշխատավարձ չվճարող գծատիրոջ հարստությունը

«Հայկական Ժամանակ». Աշխատավարձ չվճարող գծատիրոջ հարստությունը

215
0

 

hj«Նախօրեին մեր թղթակցին հաջողվել է պարզել, թե ով է այն Սամվել Թադևոսյանը, որի հիմնադրած «Էս Թի տրանս մոբիլ» ընկերությունը սպասարկում է Երևանի թիվ 89, ինչպես նաև թիվ 75 և թիվ 77 միկրոավտոբուսային երթուղիները։ « Հայկական ժամանակ»–ի ներկայացրել է 89 համարի երթուղայինի նախկին վարորդ Հայկ Գասպարյանի պատմությունը, ըստ որի՝ տարիներ շարունակ նա (ինչպես նաև մյուս վարորդները) շահագործվել է՝ չստանալով պայմանագրով նախատեսված իր աշխատավարձը։ Վարորդներն, ըստ նրա, պետք է ապավինեն այն գումարին, որը կմնա օրվա պլանը վճարելուց և մեքենայի շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալուց հետո։ Ի վերջո, Հայկ Գասպարյանի համբերության բաժակը մի օր լցվել է, և նա դիմել է դատարան՝ պահանջելով իր աշխատավարձը։ Առաջին երկու ատյանների վճիռները հօգուտ վարորդի են։ Վաղեմության ժամկետը հաշվի առնելով՝ դատարանը «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը պարտավորեցրել է վճարել Հայկ Գասպարյանի երեք տարվա աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ։ Բայց ընկերությունը համառորեն չի ցանկանում վճարել այդ գումարը, և որոշումը բողոքարկելու համար հասել է ընդհուպ վճռաբեկ դատարան։

Ինչպես մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Էս Թի տրանս մոբիլ» ընկերության հիմնադիր Սամվել Թադևոսյանը Երևանի «Նոյ» գինու և կոնյակի գործարանի նախկին սեփականատերն է։ Ունի հսկայական կարողություն։ Իր կամ իր ընտանիքի անդամների անուններով գրանցված են անմատչելի պարիսպներով շրջափակված աննկարագրելի մի դղյակ՝ Երևանի Այգեստան փողոցում, որտեղ նա հիմա ապրում է և որը նախկինում ԿԳԲ-ի մանկապարտեզ է եղել, շուրջ 400 քմ տարածք ՝ Սայաթ-Նովա փողոցի նորակառույց շենքերից մեկում, եռահարկ մի տուն՝ Կարբի գյուղում, «Բեսթ ուեսթերն պարադիզ» հյուրանոցը՝ Դիլիջանում, դուռ-լուսամուտի արտադրամաս՝ Երևանի Տիգրան մեծ պողոտայում, նախկին Հայկոպի շենքը՝ Կիևյան փողոցում, նաև բենզալցակայան ու գազալցակայան Երևանում և Երևանից դուրս։ Ահա այս Սամվել Թադևոսյանի ընկերությունը տարիներ շարունակ չի վճարել վարորդ Հայկ Գասպարյանի ամսական 30-40 հազար դրամ աշխատավարձը, շահագործել նրան ընդհուպ մինչև տուն ու տեղից զրկելը և հիմա մեկ միլիոն 300 հազար դրամ չվճարելու համար դիմել է վճռաբեկ դատարան։

 

Թադևոսյանի տան պարսպի բարձրությունը՝ մոտ յոթ մետր և առաջին հարկի պատուհանների «ռեշոտկաներն» էլ պերմանենտ տագնապի նշան են, ինչը իհարկե բնական է»,–գրում է թերթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here