տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Անունը կփոխեն

«Հայկական Ժամանակ». Անունը կփոխեն

81
0

Հայկական

ՀՀ կառավարությունը, պատկերավոր ասած, հոգեբանորեն պատրաստ է, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ` առանցքային հոդվածներ կճանաչի հակասահմանադրական եւ կկասեցնի դրանց կիրարկումը:

Համենայն դեպս, ՀՀ ֆինանսների նախարարությունում մշակում են այդ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կարող են օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»` հղում անելով իր հավաստի աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պարբերականի, աշխատողներից գանձվող պարտադիր վճարներին, օրենքի փոփոխությամբ տրվելու է հարկի կարգավիճակ: Սա, իհարկե, կոսմետիկ փոփոխություն է, եւ դրանից պարտադիր կուտակային համակարգի էությունը չի փոխվում, բայց դա կարող է վկայել այն մասին, որ կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը