«Թուրքիայի իշխանությունները շարունակում են լրատվական արտահոսքեր կազմակերպել՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հնարավոր զարգացումների հետ։ Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու երբեմնի ջանքերը արդեն մի քանի տարի խորապես սառեցված են, ինչն էլ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ուղղել և դրա համար միջազգային լրատվության մեջ ֆոն են ստեղծում, թե Թուրքիան պատրաստ է բացել սահմանը Հայաստանի հետ և այս հարցը սկսել է քննարկվել տարբեր մակարդակներում։
Թուրքիայի իշխանությունների այս անհանգիստ պահվածքն ու հանկարծակի ակտիվությունը հուշում է, որ այս երկիրը շատ լուրջ է վերաբերվում 2015 թվականին նախապատրաստվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, իսկ դա նշանակում է, որ հիանալի հնարավորություն է ստեղծվել հաղթահարել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն ու իսկապես ստիպել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը։ Խոսքը ոչ թե ազատագրված որևէ տարածքից հայկական զորքերի դուրսբերման դիմաց սահմանը բացելու մասին է, այլ՝ ոչ մի բանի դիմաց։ Ինչպես սիրում են ասել այստեղ առանց նախապայմանների։ Մինչ օրս Թուրքիան որևէ ռեզոն չուներ՝ առանց նախապայմանների Հայաստանի հետ սահմանը բացելու և այդպիսով եղբայրական Ադրբեջանին վշտացնելու։ Այսօր այդ ռեզոնը նշմարվում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։