տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Աճը` 40 տոկոս

«Հայկական Ժամանակ». Աճը` 40 տոկոս

96
0

Հայկական

Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին` ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները: Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է: Ստացած հաշիվներից դժգոհ են թերեւս բոլորը:

Ըստ «ՀԷՑ»-ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկատվության, այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով: Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչը անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով: Յուրաքանչյուր  ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ: Ավելացնենք, որ 2010 թվականի հունվարի համեմատ, այս տարի բնակչությունը ուղիղ երկու անգամ ավելի շատ է վճարել սպառած էլէներգիայի դիմաց:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը