Երեկ երեկոյան կայացել է «Հայկական երաժշտական 2013 մրցանակաբաշխությունը»: Որոշվել են շոու-բիզնեսի լավագույնները։
Տարվա տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Էրիկը։
Տարվա լավագույն երգչուհին է Քրիստինե Պեպելյանը:
Ռեինկարնացիա խումբը երկու անվանակարգում է մրցանակներ ստացել՝ Տարվա խումբ և Տարվա տեսահոլովակ։
Երգչուհի Սիրուշոն արժանացել է Տարվա հիթ մրցանակին: Մրցանակը ստացել է երգչուհու մայրը՝ Սյուզան Մարգարյանը: Սակայն Սյուզան Մարգարյանը ստիպված է եղել երկու անգամ բեմ բարձրանալ, քանզի Սիրուշոյի Պռեգոմեշն արժանացել է նաեւ Տարվա կատարում մրցանակին:
Տարվա համագործակցությունը է կոչվել երգիչներ Արմոյի և Գևորգ Մարտիրոսյանի Շնորհավորը։