տուն Լուրեր Հայկական եկեղեցին դուրս կբերվի թուրքական զորամասի տարածքից ու կվերանորոգվի

Հայկական եկեղեցին դուրս կբերվի թուրքական զորամասի տարածքից ու կվերանորոգվի

225
0

Haykakan-yekexeciՆերկայիս Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգի զորամասերից մեկի տարածքում հայտնված պատմական հայկական եկեղեցին կարող է հիմնանորոգվել և գործել որպես մշակութային կոթող։

Հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ներկայում Թուրքիայի զինված ուժերի 5-րդ հետևակային բրիգադի ուսումնական հրամանատարության տարածքում է։ Այն երկար տասնամյակներ անուշադրության էր մատնված և փլուզման վտանգի տակ է։ Վերջին ամիսներին խոսվում էր, որ եկեղեցին նախատեսում են դուրս բերել զինվորական տարածքից, նորոգել և բացել հայ այցելուների համար, որոնց մուտքը ներկայում սահմանափակվում է զինվորական օրենքներով։

Ամեն դեպքում, վերոնշյալ արգելքը եկեղեցին փրկել է գանձ որոնողներից, որոնք հսկայական վնաս են հասցնում Թուրքիայում մնացած հայկական պատմամշակութային ժառանգությանը։

Եկեղեցին վերանորոգելու ջանքեր էր գործադրում «Սեբաստիայի հայ ընկերների» միությունը, ինչն էլ կարծես նրանց հաջողվել է։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն արդեն համապատասխան համաձայնություն է տվել, և Սվազի նահանգապետարանը  հաստատել է վերականգնման որոշումը՝ միևնույն ժամանակ հաստատելով, որ եկեղեցին դուրս է բերվում ռազմական տարածքից։

Մանրամասները` razm.info — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here