ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ դիվանագետներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ։
Հայկական դիվանագիտությունը ու հայ դիվանագետները մեր պետականության առանցքային ինստիտուտներից են, միջազգային թատերաբեմում մեր շահերը պաշտպանողն ու առաջ մղողը, մեր երկրի միջազգային իմիջը ձևավորողը։ Եվ պատահական չէ, որ այս տոնը նշվում է մարտի 2֊ին. 1992թ. այս օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, այդպիսով իր արժանի տեղը զբաղեցնելով անկախ պետությունների շարքում։
Ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, եռանդ ու հետագա նվաճումներ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի»։